Պենտագոնը լրացուցիչ ծովային հետևակայիններ և ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի կողմից հարձակումների աճի՝ գրում է The Wall Street Journal-ը։ Ծովային հետևակայիններն արդեն Մերձավոր Արևելքում են՝ աջակցելով Իրանի դեմ ռազմական գործողություններին:                
 

Կոմերցիոն բանկերն աշխատում են իրավական ոչ մի հիմք չունեցող կարգերով ու բարքերով

Կոմերցիոն բանկերն աշխատում են իրավական ոչ մի հիմք չունեցող կարգերով ու բարքերով
12.03.2026 | 13:08

Կենտրոնական բանկի կայքն եմ մտնում, որպեսզի արտարժույթի վերաբերյալ տեղեկություն իմանամ և գտնեմ մեր երկրում գործող բանկերի ցանկը։ Եվ ի՞նչ եմ տեսնում․ ինձ հետաքրքրողի վերաբերյալ 0 ինֆորմացիա։

Կայքում բաժիններ են, որոնք ինձ, սովորական քաղաքացուս և հատկապես լրագրողիս ոչ մի ինֆորմացիա չեն տալիս։

Դրել են կատարյալ անկարևոր խորագրերով կայք են սարքել․

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար»,

«Զգուշացում ՀՀ կենտրոնական բանկի անունից հանդես եկող կեղծ զանգերի և հաղորդագրությունների մասին» և այլն։

Սրանից ի՞նչ եմ ես եզրակացնում․ որ բանկային համակարգն այնքան թույլ է և չպաշտպանված, որ նա քաղաքացիներին զգուշացնում է ինչ-որ հավանական մեքենայությունների մասին, դրա հետ մեկտեղ էլ առաջնահեթ խնդիրների մեջ առանձնացնում է փողերի լվացման պահը։

ԿԲ-ի այս կայքն ուսումնասիրելով, կարծիք է ձևավորվում, որ 8 տարվա մեջ երկրի իշխանությանը հաջողվել է քանդել ֆինանսական ոլորտը ևս։

Սրանից բացի խայտառակ հետամնաց ու տգետ մասսա է հավաքվել կոմերցիոն բանկերի աշխատակիցների շրջանում։ Այդ բանկերը աշխատում են հետամնաց, իրավական ոչ մի հիմք չունեցող կարգերով ու բարքերով։ Այն աստիճանի տգետ են բանկերի աշխատողները, որ բանավոր կարող են զանգել բանկում հաշիվ ունեցողին ու հայտարարել, թե իրենց աշխատակիցը պատահմամբ ինչ-որ գումար է ձեզ փոխանցել, որը մյուս անգամ, երբ ձեր հաշվին փող նստի իրենք կքաշեն։ Կամ մյուս բանկում, որ հարցնում ես ո՞նց հաշիվ բացեմ, գիտակ մասնագետ ներկայացողը ասում է, մենք ի թիվս ձեր անձնագրի, սոցիալական քարտի, նաև ձեր գործատուից, կամ ձեզ գումար ուղարկողից կարող ենք հաշվետվություն պահանջել։

Վատ են սրանք։

Ոչ մի երկրում նման անգրագիտություն, նման հետամնաց պահանջներ չեք տեսնի։ Չեմ ասում, որ հեռախոսային հավելվածներն էլ թերի են աշխատում, սպասարկման վարձերը, գործարքի տոկոսներն էլ անհարկի բարձր են։

ՀՀ կառավարություն «պեռաշկի», «կուկուռուզ», խնձոր, սուջուխ, քյալլա ուտելուց հիշեք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտները ապականել եք։

Դա անպատիժ չի մնալու։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ